ՀԵԱԽ լրատվական ցանց
Այս պահին կայքը դիտում են՝ 2
Վերջին թարմացումը՝ 11.01.2013

Սևծովյան ֆորումի 3-րդ հանդիպում

Սևծովյան ֆորումի (Black Sea Forum) 3-րդ հանդիպումը՝ «Ներդրում կատարենք մեր համատեղ ապագայում», առաջին անգամ տեղի ունեցավ Սև Ծովի ափին՝ Կոնստանտայում, Ռումինիա, 2010 թվականի հոկտեմբերի 21-ից 24-ը: Միջոցառմանը մասնակցեցին ՀԿ-ները, հասարակական մարմիններ, դոնոր կազմակերպություններ և այլ միջազգային մարմիններ ներկայացնող 20 երկրների ավելի քան 140 մասնակիցներ: Հայաստանը ներկայացրեցին տարբեր կազմակերպությունների 7 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի Երիտասարդական Ազգային Խորհուրդի գլխավոր քարտուղար Էդուարդ Եղոյանը:
Ֆորումի 3-րդ հանդիպման նպատակներն էին՝ տարածաշրջանում քաղաքացիական հասարակության զարգացման վիճակի վերլուծության և տեղեկության փոխանակումը, ընդհանուր հարցերի քննարկումը, լավագույն փորձի փոխանակումը, հնարավոր գործընկերների և համատեղ ծրագրերի հայտնաբերումը, ՀԿ համայնքին առաջարկությունների ներկայացումը, ոլորտի ազգային և միջազգային դերակատարները:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանում քաղաքական և տնտեսական խոշոր զարգացումների վերլուծությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հեռանկարները և այլն:
Միջոցառման մանրամասն զեկույցը կարող եք գտնել անգլերեն լեզվով կցված PDF ֆայլում: