ՀԵԱԽ լրատվական ցանց
Այս պահին կայքը դիտում են՝ 1
Վերջին թարմացումը՝ 26.08.2010

Եվրոպայի Խորհրդի 60-ամյակին նվիրված Երիտասարդական Միջոցառում

Սեպտեմբերի 3-4 Սլովենիայի Բրդո Պրի Կրանյու քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի 60-ամյակին նվիրված Երիտասարդական Միջոցառումը, որի կազմակերպիչներն էին` Եվրոպայի Երիտասարդական Ֆորումը (European Youth Forum (YFJ)` Սլովենիայի Երիտասարդության Ազգային Խորհրդի (National Youth Council of Slovenia) և Սլովենիայի Երիտասարդական Գրասենյակի (Slovenian Office of Youth) հետ համատեղ:
Նախ և առաջ միջոցառումը Եվրոպայի Խորհրդի 60-ամյակը տոնելու և կազմակերպության կողմից նախկինում կատարած աշխատանքը ճանաչելու բացառիկ հնարավորություն էր երիտասարդների համար:
Միջոցառման կարգախոսն էր` նոր մոտեցման` օրենքի ու իրավուքի վրա հիմնված մոտեցման օժանդակությունը:
Ծրագրի շրջանակներում համախմբվել էին ինչպես ԵԽ անդամ պետություններից երիտասարդ ներկայացուցիչներ, այնպես էլ երիտասարդների իրավունքների ոլորտում մասնագիտացած փորձագետներ: Կովկասյան տարածաշրջանից ծրագրում ներկայացված էր միայն Հայաստանը` Հայաստանի Երիտասարդության Ազգային Խորհրդի միջոցով:
Միջոցառման նպատակն էր քննարկումների և բանավեճների հիման վրա ձևավորել մի հարթություն, որը կծառայեցնի համընդհանուր տեսակետի` Երիտասարդների Իրավունքներին Նվիրված Դեկլարացիայի որդեգրմանը: Միջոցառման ընթցաքում բազմիցս նշվեց, որ վերջինս հանդիսանում է ապագայում մեկ այլ օրակարգային հարցի լուծման` Երիտասատրդների Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի ընդունմանը նվիրված գործընթացի խոստումնալից սկիզբ, նախաբան:
Միջոցառմանը ՀԵԱԽ ներկայացուցիչն էր Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիայի անդամ Անուշ Մարգարյանը: