ՀԵԱԽ լրատվական ցանց
Այս պահին կայքը դիտում են՝ 2
Վերջին թարմացումը՝ 26.08.2010

Միջմշակութային Երկխոսություն Երիտասարդական Աշխատանքում

Ս.թ. Հուլիսի 12-31 Թուրքիայում (Ստամբուլ/Տրապիզոն) տեղի ունեցավ "Միջմշակութային Երկխոսություն Երիտասարդական Աշխատանքում" ծրագիրը, որը կազմակերպել էին Եվրախորհրդի երիտասարդության և սպորտի տնօրինությունը և Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությունը: Մասնակիցների թիվը 30-ն էր, որոնցից 15՝ թուրք, իսկ 15՝ Եվրոպայի այլ երկրներից: Քննարկվեցին հարցեր երիտասարդական աշխատանքում, հակիրճ ներկայացվեց մասնակից երկրների մշակույթը, տեղի ունեցան անգլերեն և թուրքերեն լեզուների դասընթացներ, բազմաթիվ մշակութային այցելություններ: ՀԵԱԽ ներկայացուցիչն էր ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի ուսանող Արմեն Մխչյանը: