ՀԵԱԽ լրատվական ցանց
Այս պահին կայքը դիտում են՝ 2
Վերջին թարմացումը՝ 11.01.2013

Գործունեություն

ՀԵԱԽ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԾՐԱԳՐԵՐԸ

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակարգի և համամարդկային ու ազգային արժեքների հենքով համակարգերի կայացման գործընթացը պայմանավորված էին նաև երիտասարդ մարդկանց հնարավոր մասնակցությամբ և ակտիվությամբ:

Քաղաքային և մարզային երիտասարդական կյանքն ակտիվացնելու, երիտասարդներին տեղական և միջազգային հասարական գործընթացներում ներգրավելու, ինչպես նաև համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին մասնակից դարձնելու ուղղությամբ կազմակերպության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները ունեցան իրենց լուրջ նշանակությունը:


2008

"Երիտասարդները երիտասարդների համար" ոչ ֆորմալ կրթության ծրագիր։

"ՀԵԱԽ–ի աջակցությունը անդամակցող մարզային կազմակերպություններին" երկփուլ ծրագիր։

"Երազ իմ երկիր" ռազմահայրենասիրական ծրագիր սահմանամերձ զորամասերում։

2007

“Միջմշակութային ուսուցում, արվեստի մենեջմենթ” ծրագիր:

"Ամառային ճամբար - 2007" երիտասարդական ֆորում։

“Ուսանողության մասնակցություն հասարակական կյանքում” սեմինար-հանդիպումների շարք:

"Խաղաղ Հայաստան" քաղաքացիական նախաձեռնություն։

2006

“Երիտասարդներին` քաղաքացիական ծառայության մասին” սեմինար-դասընթաց:

“Անգլերեն լեզվի դասընթացներ” երիտասարդ լիդերների համար:

“Երիտասարդական ՀԿ-ների դերը հանրային քաղաքականության ոլորտում” դասընթաց:

2005

“Երազ իմ երկիր” համերգային ծրագրի և հանդիպումների շարք սահմանամերձ զորամասերում:

“Իրազեկված մասնակցենք սահմանադրական փոփոխություններին” ծրագիր:

“Անգլերեն լեզվի դասընթացներ” երիտասարդ լիդերների համար:

2004

“ՀԵԱԽ ռազմավարական պլանի” ստեղծում:

“Երիտասարդական քաղաքականություն, միջազգային համագործակցություն և առճակատումների կարգավորում” համատեղ ՀԵՀ- ԵԽ-ի երիտասարդական դիրեկտորատ և ԵԵՖ:

2003

“Ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ինֆորմացիոն աջակցություն” ծրագիր:

“Հանուն” ռոք-օպերա մշակութային ծրագիր II-րդ փուլ:

“Հասակակիցների կրթություն երիտասարդների շրջանում”

2002

“ՀԿ-ների հնարավորությունների զարգացում” դասընթաց:

“Մարզային երիտասարդություն XXI դար” II-րդ փուլ:

“Հանուն” ռոք-օպերա մշակութային ծրագիր երիտասարդ ստեղծագործողների համատեղ աշխատանք:

“Երիտասարդական քաղաքականություն, կոն‎ֆ‎լիկտների հարթեցում միջազգային համագործակցություն” դասընթաց:

“Երիտասարդների շրջանում հասակակիցների ուսուցում” դասընթաց:

2001

“Մարզային երիտասարդություն XXI դար” աջակցություն մարզային երիտասարդությանը:

“Բժշկական բնագավառի երիտասարդ մասնագետների աջակցություն” ծրագիր:

“Ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ինֆորմացիոն աջակցություն” ՀԵԱԽ անդամ կառույցներին:

“Առաջընթաց” ՀԵԱԽ պաշտոնական ամսաթերթի հրատարակում:

“Երիտասարդական Ամանոր” ՀԵԱԽ և անդամ ՀԿ-ների տարվա ծրագրերի ամփոփում:

1999

“Իմ երկիր” ՀՀ հեռավոր հարավ-արևելյան Զորամասեր համերգ-այցելություններ:

“Աշխարհն ու մենք” Երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:

“Հայաստան” Հեղինակային երգի հանրապետական փառատոն:

“Երիտասարդական Ամանոր” Համերգ-դիմակահանդես անդամ կազմակերպությունների ամանորի համար /տարվա ամփոփում/:

1998

“ՀԵԱԽ ինտեգրացիան Եվրոպական երիտաարդական կառուցներին և համագործակցության ուղիներ” միջազգային երիտասարդական սեմինար-խորհրդացություն:


ՀԵԱԽ-ն իր սեփական ծրագրերն ու միջոցառումներն իրականացնելուց զատ աջակցել և օժանդակել է բազմաթիվ նորաստեղծ և անդամ կազմակերպություն հանդիսացող ՀԿ-ների ծրագրերին, հաճախ հանդիսացել է իրականացնող կողմ:

Բազմաթիվ են պետական և ազգային նշանակություն ունեցող հանրապետական միջոցառումները, ուր ՀԵԱԽ-ն իր կազմակերպչական ներուժով նպաստել է դրանց որակյալ և ներկայանալի իրականացմանը: Հիշատակման են արժանի մասնավորապես հայ Առաքելական Եկեղեցու հետ արդյունավետ համագործակցությունը 1700-ամյակի երիտասարդական միջոցառումներում (“Գրիգոր Լուսավորիչ” ռոք-օպերա ) և ՀՀ անկախության 15 ամյակին նվիրված Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած հանդիսավոր տոնակատարությունը (“Ոգու տոն”):

Վաղուց արդեն ավանդական է ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի Նախարարության, ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության, Երիտասարդական Միջոցառումների Կազմակերպման Կենտրոն ՊՈԱԿ-ի և Համահայկական Երիտասարդական Հիմնադրամի կողմից իրականացնող երկրում պետական երիտասարդական քաղաքականության մաս կազմող պետական ծրագրերին աջակցությունն ու մասնակցությունը:

ՀԵԱԽ-ն իր 10-ամյա գործունեության ընթացքում դիտորդական առաքելությամբ ակտիվորեն մասնակցել է երկրում անցկացված համապետական և ՏԻՄ ընտրություններին: